Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վաստակվեց մեկ միավոր, չխփվեց գոլ, բաց թողնվեց չորս գնդակ

Վաստակվեց մեկ միավոր, չխփվեց գոլ, բաց թողնվեց չորս գնդակ
20.01.2016 | 15:17

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող «Զարգացման գավաթ-2016»-ին մասնակցող ֆուտբոլի Հայաստանի տասնյոթ տարեկանների ընտրանին այսօր մրցեց խմբային մրցափուլի իր վերջին մրցակցի` Լիտվայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Ուրախալի է, որ վերջապես մերոնք միավոր վաստակեցին, որքան էլ այն մեզ համար արդեն ոչինչ չէր որոշում: Հիշեցնենք, որ մեր տղաները մինչ այս տանուլ էին տվել Ռուսաստանի (3:0) ու Իսրայելի (1:0) ընտրանիներին: Փաստորեն երեք խաղում վաստակվեց մեկ միավոր, չխփվեց գոլ, բաց թողնվեց չորս գնդակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ